Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօրշարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման կներկայացվեն նախագծերը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ: Նիստի օրակարգում էր նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը ընդունվեց, ինչպես նաև մի շարք նախագծեր՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին » և այլն: