Ազգային ժողովը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Խորհրդարանն 95 կողմ ձայնով վավերացրեց 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։

Նշենք, որ  այս համաձայնագիրը փոխարինելու է 1999թ.-ից գործող «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռեւս 2009-ին, և այն շարունակաբար երկարացվում էր։