«Պրիվետ Ռոբ». բողոքի ակցիա Վերաքննիչի դիմաց

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Մի խումբ քաղաքացիներ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ իրկանացնում են ակցի՝ փորձելով պարզել արդյոք Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է դատական նիստերի դահլիճում և մասնակցում է դատավարությանը:

Ակցիայի մասնակիցները աստիճան տեղադրելով դատարանի դիմաց հերթով բարձրանում են դրա դիմաց և բղավում «Պրիվետ Ռոբ», կոչ անելով նրան պատուհանից դուրս նայել և ողջունել իրենց:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով մեղադրյալի աթոռին պետք է հայնտնվեն նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցները դեռևս շարունակում են մնալ դատարանի դիմաց և սպասել:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խաբանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: