Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի դեմ ԱՀԿ

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի դեմ։ Մասնավորապես՝ Ճապոնիան բողոքել է առևտրային նավաշինական ընկերություններին Հարավային Կորեայի կողմից հատկացված ապօրինի ֆինանսական աջակցության մասին: Ճապոնիայի առևտրի նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է առևտրային նավերի, այդ թվում` նաև հում նավթի, հեղուկ գազի և ծովային բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված նավերի մշակմանը, արտադրությանը, վաճառքին և գնումներին։

Ճապոնիայի իշխանությունները պնդում են, որ առևտրի ոլորտում Հարավային Կորեայի վարած քաղաքականությունը խախտում է ԱՀԿ կանոնները և բացասական է ազդում այլ երկրներում նավաշինության արտադրության գործընթացի վրա։

Այսպիսով, ԱՀԿ վեճերի լուծման մարմնի մասնակցությամբ երկկողմանի խորհրդակցություններ տեղի կունենան: Հակառակ դեպքում՝ ԱՀԿ-ն կարող է հետաքննություն սկսել և Հարավային Կորեայի նկատմամբ խոշոր չափի տուգանք նշանակել։