Հաստատվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը եռապատկելու նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը եռապատկելու նախագիծը՝ այն հիսուն հազար դրամից դարձնելով 150 հազար դրամ։

Երկրորդ երեխայի ծնունդը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Ինչպես հիշում եք նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն, այդ առաջարկը ներառվել է, ինչի արդյունքում մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։

Հիշեցնենք, որ նախագիծը մշակերլ էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը․ «Երկրորդ երեխայի ծնունդը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Ինչպես հիշում եք նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն, այդ առաջարկը ներառվել է, ինչի արդյունքում մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով»,- նշել է նախարարը։