Հայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ

europea_court_of_human_rights_bigՀայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատարան էր դիմել 2014թ.  օգոստոսի 20-ին:  ՄԻԵԴ-ի Մեծ պալատն սեպտեմբերի 26-ին հաստատել է  Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: 
Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի նիստը նախատեսված է 2015 թ. հունվարի 28-ին: Մինչև այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի  28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա: Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան: