Կնոջ համար ամենավտանգավոր վայրը տունն է․ ՄԱԿ

2017 թվականին աշխարհում 87 հազար կին է սպանվել: Նրանցից մոտ 50․000 կին մահացել է իր ամուսնու, կողակցի կամ ընտանիքի մեկ այլ անդամի ձեռքով: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության արդյունքում յուրաքանչյուր ժամը մեկ մահանում է 6 կին: Այս մասին ասվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացրած նոր զեկույցում։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը նշել է, որ կանխամտածված սպանությունը տղամարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկն է: Սակայն, նրա խոսքերով՝ գենդերային անհավասարության, խտրականության և բացասական կարծրատիպերի պատճառով իրականացված սպանությունների հիմնական զոհ են հանդիսանում կանայք:

ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցի տվյալների համաձայն՝ կանխամտածված սպանությունների հինգ զոհերից չորսը տղամարդիկ են, միևնույն ժամանակ, սպանության դեպքերի 95 տոկոսում հենց տղամարդիկ են հանդես են գալիս մարդասպանի դերում: Յուրի Ֆեդոտովը կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ գենդերային պատկանելիության հիմքով կատարված սպանությունների կանխարգելման համար քրեական դատավարության շրջանակներում նպատակաուղղված գործողությունների իրականացման ուղղությամբ։

Հիմնականում, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի կողմից վտանգի են ենթարկում Աֆրիկայում բնակվող կանայք։ Եվրոպայում կանայք առավել անվտանգ պայմաններում են ապրում։ Եվրոպական երկրներում ընտանեկան բռնության դեպքերի ընդհանուր թիվը տարվա կտրվածքով չորս անգամ ավելի քիչ է, քան Աֆրիկայում: