Է․ Շարմազանովը Թուրքիայում կմասնակցի Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ: