Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա զոհ

???????????????????????????????????????

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլետ Ավեո» և 1983 թ. ծնված Արթուր Մանուկյանի վարած «Մերսեդես Ց-180» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արթուր Մանուկյանը հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ ճանապարհին մահացել է, իսկ 2 ուղևորներ և «Շևրոլետ Ավեո»-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: