Ազգային ժողովի քառօրյա նիստը ուղիղ հեռարձակմամբ

ԱԺ-ում հերթական նիստերի քառօրյան է: Օրակարգում քննարկվող հարցերից է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:Այսօրվա նիստում ԱԺ-ն կքննարկի նաև «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Տեղական հանրաքվեի մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ազգային ժողովի ասյօրվա օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը:

Հավելենք, որ առաջադրված թեկնածուն մեկն է՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը: Ելիզավետա Դանիելյանին ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի քվե։

Ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Ազգային ժողովի քառօրյա նիստին ստորև.